Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, որոնցից երկուսը դեսպանատան աշխատակիցներ են։
Առնվազն 10 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածների թվում են դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակիցներ։ Այս մասին տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության վրա։
«Սեպտեմբերի 5-ին, Քաբուլի ժամանակով ժամը 10:50-ին, անհայտ զինյալը պայթուցիկ սարք է գործարկել Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ։ Հարձակման հետևանքով զոհվել է դիվանագիտական ներկայացուցչության երկու աշխատակից։ Տուժել են նաև Աֆղանստանի քաղաքացիներ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դեսպանատան աշխատակիցները գնացել են շենքի մոտ հավաքվածների մոտ՝ հայտնելու վիզաներ ստանալու թեկնածուներին։