Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Մոսկվայի վրա
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել Մոսկվայի վրա

Անցած գիշեր Մոսկվան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում գտնվող շենքերից մեկում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկություններով՝ «Մոսկվա-Սիթիում» երկու շենքերի ճակատները թեթև վնասվել են, մեկ մարդ վիրավորվել է։

Ավելի ուշ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ հարձակումն իրականացվել է երեք անօդաչու թռչող սարքերով, երեքն էլ խոցվել են։