Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը սկսել է զորքեր տեղափոխել Ղազախստան
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը սկսել է զորքեր տեղափոխել Ղազախստան

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը սկսել է զորքեր տեղափոխել Ղազախստան։

Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ «Ղազախստան խաղաղապահ կոնտինգենտի ռուսական մասը ուղարկվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով»։

Երեկ ուշ երեկոյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում տեղի ունեցող իրադարձությունները գնահատել է որպես արտաքին ագրեսիայի ակտ և օգնության խնդրանքով դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարներին։ Քիչ անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհուրդը, հայտարարեց Ղազախստան հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման մասին։

Անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ղազախստանը։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների խաղաղապահ զորակազմը բաղկացած է հատուկ պատրաստվածություն ունեցող զինվորական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմից»։