Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Գազպրոմը» Հայաստանին բնական գազ ժամանակավորապես կմատակարարի Ադրբեջանով
«Գազպրոմը» ժամանակավորապես Հայաստանին բնական գազ կմատակարարի Ադրբեջանի տարածքով: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ» հրատարակությունը:
Ըստ տարածված տեղեկատվության, պատճառը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի վերանորոգման աշխատանքներն են:
Ռուսական ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր է կնքել ադրբեջանական նավթային ընկերության հետ:
Վերականգնման աշխատանքները կտևեն երեք շաբաթ, որից հետո բնական գազը Հայաստանին կրկին կմատակարարվի Վրաստանի տարածքով: