Ռուսական լրատվամիջոցները տարածում են տեսանյութ, թե ինչպես են ռուս խաղաղապահները ուղևորվում Լեռնային Ղարաբաղ
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները ուղևորվում դեպի Լեռնային Ղարաբաղ:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև կնքված պայմանագրի համաձայն, Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու է 2000 ռուս խաղաղապահ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում: հայաստանի վարչապետի հայտարարությանը հաջորդեց բողոքի ցույցը Երևանում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Երևանի Հանրապետության հրապարակում: Ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն: