Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Սոչիի նավահանգստի և Մոսկվայի մարզի վրա

14:58, 03.09.2026

Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի նավահանգստի և Մոսկվայի մարզի վրա: Telegram-ի ալիքների տվյալներով՝ Սոչիի նավահանգստի վրա հարձակումը, ենթադրաբար, իրականացվել է անօդաչու նավակների կողմից։

Սոչիի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կադրերը հրապարակվել են Telegram Astra ալիքի կողմից։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու նավակը հասել է Ռուսաստանի հանգստավայր քաղաք և պայթել։

Ավելի վաղ Սոչիի բնակիչները սոցիալական ցանցերում գրել են, որ լսել են առնվազն երկու ուժեղ պայթյուն: Նրանց տվյալներով՝ նավահանգստի վերևում նկատվել են երկու ծխի ամպեր։

Հայտնի է դարձել նաև, որ ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի մարզի վրա: Անօդաչու սարքերը բախվել են բնակելի շենքերի։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ Կուբինկայի Նարո-Ֆոմինսկի մայրուղու վրա գտնվող բնակելի շենքի ութերորդ և իններորդ հարկերում հրդեհ է բռնկվել: Շենքից տարհանվել է տասը մարդ, վիրավորներ չկան։

Վորոբյովի խոսքով՝ գիշերը Մոսկվայի մարզում խոցվել է 56 անօդաչու թռչող սարք։

Ձեր տեղեկության համար՝ Կուբինկայում գտնվում է ռազմական օդանավակայան, որտեղ տեղակայված են ռուսական ավիացիոն խմբերը։

Նմանատիպ