Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել Ուկրաինայի համար կռված ամերիկացի քաղաքացի Սթիվեն Հաբարդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել Ուկրաինայի համար կռված ամերիկացի քաղաքացի Սթիվեն Հաբարդին։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի նախագահը հայտարարությունն արել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Պուտինի՝ Սթիվեն Հաբարդին տեղափոխել են Պուլկովո օդանավակայան։
74-ամյա Սթիվեն Հաբարդը 2024 թվականից ի վեր կրում է 7 տարվա ազատազրկում ռուսական գաղութում։
Ըստ դատախազության՝ նա ձերբակալվել է Ուկրաինայի Իզյում քաղաքի մոտակայքում։