Ռուսական իրավապաշտպան կազմակերպություն Gulagu.net. Եվգենի Պրիգոժինը վերջին երկու ամիսն անցկացրել է զինամթերք հավաքելով՝ պատրաստվելու ապստամբությանը
Ռուսական իրավապաշտպան կազմակերպություն Gulagu.net. Եվգենի Պրիգոժինը վերջին երկու ամիսն անցկացրել է զինամթերք հավաքելով՝ պատրաստվելու ապստամբությանը

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը խաբել է բոլորին, երբ խոսել է զենքի բացակայության մասին, քանի որ վերջին երկու ամիսներին զինամթերք էր հավաքում ապստամբության նախապատրաստման համար,- հայտնում է Ռուսաստանի «Gulagu.net»-ը իրավապաշտպան կազմակերպությունը։

Կազմակերպության տվյալներով՝ վագներցիներն այժմ ունեն մեծ քանակությամբ զինատեսակներ, այդ թվում՝ շարժական զենիթահրթիռային համակարգեր և «Ջավելիններ»։

«Gulagu.net»-ը գրում է, որ այս սցենարի նախապատրաստական ​​աշխատանքները տեւել են ավելի քան երկու ամիս։