Ռուսական հարձակման հետևանքով Օդեսայում երկու մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքների ռմբակոծության հետևանքով Օդեսայում երկու մարդ է զոհվել, վիրավորվել է ինը։ Այս մասին հայտնում է ուկրաինական մամուլը։
Օդեսայի ռազմական մարզային վարչակազմի տվյալներով՝ հարձակումը կատարվել է անօդաչու թռչող սարքերով։
Մամուլի հաղորդմամբ՝ մեկ մարդ զոհվել է Խարկովի վրա իրականացված հարձակման ժամանակ, կան վիրավորներ։
Ռուսները անօդաչու թռչող սարքերով հարվածել են նաև Կիևին, որտեղ թիրախ են դարձել յոթ շրջաններ։ Վիրավորվել է չորս մարդ։ Վնասվել է ենթակառուցվածքը։