Ռուսական գաղափարախոսությունը ֆինանսավորված մեքենա է, որը ներխուժել է բոլոր ժողովրդավարական երկրներ. Քեթևան Ցիխելաշվիլի
Երեք լրագրողներին, որոնք խախտել են օկուպացված տարածաշրջանների մասին օրենքը, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, դա ՆԳՆ-ի ընդունած ճիշտ որոշում էր,-այս մասին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին ասել է առաջին ալիքին:
Նրա խոսքերով լրագրողների այցը պայմանավորված չի եղել ոչ մի պետական գերատեսչության հետ, այդպիսով նա չի կարող մեկնաբանել այդ փաստը:
Բացի այդ, Քեթևան Ցիխելաշվիլին նշել է, որ Ռուսաստանը այսպես կոչված մեղմ ուժի գործիքները օգտագործում է Վրաստանի ողջ տարածքով, և ոչ միայն բռնազավթված տարածաշրջաններում:
Օկուպացիայի մասին օրենքի խախտման պատճառով, Թբիլիսիում ծրագրված համաժողովի մասնակիցների մի մասին արգելել են մուտք գործել Վրաստան:
Առաջին ալիքին ՆԳՆ-ից հաստատել են, որ Ռուսաստանի պատվիրակության երեք անդամի թույլ չեն տվել մտնել երկիր:
Առաջին ալիքի լրատվությամբ, սահմանը հատելու իրավունք չեն տվել «Իտար Տասս»-ի ռազմական լրագրող Վիկտոր Լիտովկինին, հասարակության հետազոտողների միության անդամ Գենադի Բոդրյուգովին և համաժողովի մեկ այլ մասնակից Ալեքսեյ Տոկարևին:
Սեպտեմբերի 5-ից 7-ը Վրաստանում անց է կացվելու Ռուսաստանի նախագահի գրանտային հիմնադրամի կողմից ֆինանսավորված՝ «Հարավային Կովկասի միջազգային կոնֆերանսը»:
Հեղինակ -
Edgar Barsegyan