Ռուսական բանակի հարձակումը ուկրաինական Նովգորոդ-Սևերսկի քաղաքի վրա հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի
Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի Նովգորոդ-Սևերսկի քաղաքի վրա հարձակումը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Չեռնիգովի մարզի քաղաքի հրետակոծության հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ յոթը։
Ըստ հաղորդագրությունների՝ Ռուսաստանը Նովգորոդ-Սևերսկիի վրա հարձակումն իրականացրել է «Շահիդ» անօդաչու թռչող սարքերով։ Վիրավորների թվում կա երեխա։ Վիրավորներից մեկը ծանր վիճակում է, իսկ մյուսները՝ միջին ծանրության։
Չեռնիգովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը նշում է, որ քաղաքում մեծ ավերածություններ են եղել։
Հոկտեմբերի 21-ի գիշերը ռուսական ռազմական ուժերը ռմբակոծել են Չեռնիգովի մարզի երկու համայնքների ջեռուցման և էլեկտրաէներգիայի օբյեկտները։ Արդյունքում՝ Չեռնիգովում և մարզի հյուսիսային մասում էլեկտրաէներգիան անջատվել է։