Ռուս զինվորականների կողմից Ուկրաինայի Սումի քաղաքի ռմբակոծության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել
Ռուս զինվորականները ռմբակոծել են ուկրաինական Սումի քաղաքը:
Քաղաքի քաղաքապետ Արտյոմ Կոբզարի խոսքով՝ առնվազն երկու մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։
Ռուսական ուժերը «Շահեդի» տիպի անօդաչու թռչող սարքերով գրոհել են բնակելի թաղամասերից մեկը։