Ռուս զավթիչները Մարիուպոլից դուրս են տանում հազարավոր մարդկանց, այդ թվում՝ հինգ հազար երեխաների. Վոլոդիմիր Զելենսկի
Ռուս զավթիչները Մարիուպոլից տարհանել են հազարավոր մարդկանց, այդ թվում՝ 5000 երեխայի,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ մարդիկ հավանաբար տեղափոխվել են Ռուսաստան, թեև ուկրաինական կողմն այս առնչությամբ կոնկրետ տեղեկություն չունի։
«Մի քանի տասնյակ հազար մարդ բռնի կերպով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Մենք չգիտենք, թե ինչ է եղել նրանց հետ, չգիտենք, թե որտեղ են նրանց փաստաթղթերը։ Նրանց մեջ մի քանի հազար երեխա կա, մենք դա գիտենք, բայց ինչպես են նրանք, ինչ առողջական վիճակում են, ոչինչ չգիտենք։ Լսեցինք, որ այս շրջանից Ռուսաստան են արտաքսել հինգ հազար երեխա։ Սա շատ բարդ հարց է։ Բազմաթիվ տեղեկություններ կան, որոնք մենք պետք է ճշտենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ասել է, որ այս պահին նույնիսկ հնարավոր չէ ասել, թե քանի մարդ է մնացել Մարիուպոլում։
«Մի վարկածով քաղաքում մնացել է 50-60 հազար մարդ, մեկ այլ վարկածով՝ 100 հազար։ Տեղեկություններ կան նաև, որ այնտեղ մնացած 20-30 հազար մարդ կարող է զոհվել»,- ասել է նախագահը։