Ռուս օկուպանտները զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Զապոռոժյեի վրա

10:10, 13.08.2022

Ռուս օկուպանտները զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Զապոռոժյեի վրա։ Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկությունը տարածում են Զապոռոժյեի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Անատոլի Կուրտևի և Զապոռոժյեի քաղաքային խորհրդի քարտուղար Ստարուխի հիման վրա։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ ենթակառուցվածքը ավերվել է։ Հաղորդվում է նաև, որ մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են։

«Մոտավորապես ժամը 19:15-ին հակառակորդը հրթիռակոծել է քաղաքը։ Ընդհանուր առմամբ արձակվել է հինգ հրթիռ։ Շևչենկովսկի շրջանի կենտրոնում ավերվել են ենթակառուցվածքները: Հրդեհ է բռնկվել»,- գրել է Ստարուխը սոցցանցում։

Նմանատիպ