Ռուս իրավապահները Ալեքսեյ Նավալնիին աջակցող ցույցին, ողջ երկրի տարածքում ձերբակալել են ավելի քան երեք հազար մարդու

13:01, 24.01.2021

Ռուս իրավապահները ընդդիմադիր, Ալեքսեյ նավալնիին աջակցող ցույցերին, երկրի ողջ տարածքում ձերբակալել են ավելի քան 3000 մարդու: Հաղորդվում է, որ միայն Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ:

Ռուսաստանի ավելի քան 60 քաղաքներում անց է կացվել է մինչև 90 բողոքի ցույց: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Ալեքսեյ Նավալնիին ազատել բանտից:

Չնայած Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալություններին, բողոքի ակցիան տևեց մինչև ուշ երեկո: Ցուցարարները հավաքվել են նաև բարձր անվտանգության մեկուսարանի մոտ, որտեղ գտնվում է ընդդիմության առաջնորդը, չնայած ոստիկանությունը ցրել է ցույցը բռնի ուժով:

Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Յակուտիայում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է մինուս 50 աստիճանի:

Նմանատիպ