Ռուս և բելառուս դիվանագետներին արգելվել է մուտք գործել Եվրախորհրդարան
Ռուս և բելառուս դիվանագետներին արգելվել է մուտք գործել Եվրախորհրդարան։ Այդ մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«Այսօրվանից Ռուսաստանի և Բելառուսի դիվանագիտական և կառավարական անձնակազմին արգելվել է մուտք գործել Եվրախորհրդարանի շենքեր։
Ժողովրդավարության տանը տեղ չկա նրանց համար, ովքեր ձգտում են քանդել ժողովրդավարական օրակարգը»,- գրել է Եվրախորհրդարանի նախագահը։
https://twitter.com/EP_President/status/1504770628880117790?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1504770628880117790%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Frus-da-belarus-diplomatebs-evroparlamentshi-shesvla-aekrdzalat%2F%3Ffbclid%3DIwAR2aBBQ0fqXWR8-4NSyhHl9fVicOyddtXuquZtifszri5WQuCVBnEZZGCfs