Ռուս բռնազավթիչները Խուրչա գյուղի մոտ տեղադրված փշալարերը ետ են քաշել 200 մետրով

13:10, 17.01.2018

Ռուս բռնազավթիչները հանել են Զուգդիդիի մունիցիպալիտետի Խուրչա գյուղում տեղադրված փշալարերը: Ինչպես հայտնի է դարձել առաջին ալիքին, բռնազավթիչները փշալարերի ապամոնտաժման գործընթացը սկսել էին դեռևս դեկտեմբերի վերջին:

Տարածված լրատվությամբ այսպես կոչված սահմանը ետ է քաշվել 200 մետրով:

Հիշեցնենք, ռուս բռնազավթիչները Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղում փշալարեր էին տեղադրել անցած տարվա ապրիլ ամսին: Անօրեն, այսպես կոչված «Բորդերիզացիայի» հարցը  բազմաթիվ անգամ բարձրացվել է Գալիի և այլ միջազգային հանդիպումների ժամանակ:

Նմանատիպ