Ռումինիայում զոհված Վրաստանի քաղաքացու դին Վրաստան է տեղափոխվելու կանոնակարգի համաձայն. Թամար Իոսելիանի
Ռումինիայում զոհված Վրաստանի քաղաքացու դին Վրաստան է տեղափոխվելու կանոնակարգի համաձայն. Թամար Իոսելիանի

Ռումինիայում, Կոնստանցա նավահանգստում, նավի վրա զոհվել է Վրաստանի քաղաքացի:

Վրաստանի քաղաքացու մահվան մասին ռումինական մամուլի կողմից տարածված լրատվությունը, առաջին ալիքին հաստատել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ծովային տրանսպորտի գործակալությունում:

«Ծովային տրանսպորտի գործակալությունը երեկ ստացել է հաղորդագրություն, Վրաստանի քաղաքացու, ծովայինի զոհվելու կապակցությամբ: Նախնական տեղեկությամբ մահվան պատճառը սրտի նոպան է: Մանրամասները պարզում ենք, ինչպես մենք, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունը»,-ասել է ծովային տրանսպորտի գործակալության տնօրեն, Թամար Իոսելիանին:

Նրա խոսքերով, Վրաստանի քաղաքացու դին Վրաստան է տեղափոխվելու կանոնակարգի համաձայն:

Դրա հետ մեկտեղ, ռումինական ziuaconstanta.ro-ն տեղեկացնում է, որ զոհվածը 66 տարեկան է և Սիերա Լեոնեի դրոշի ներքո լողացող նավի երկրորդ նավապետն էր: Տարածված լրատվությամբ անձնակազմը կանչել է շտապ օգնության ծառայություն, սակայն տղամարդը մահացել է մինչ բժիշկների գալը:

Սիերա Լեոնեյի դրոշի ներքո լողացող նավը Ռումինիայի նավահանգիստ է մտել մի քանի օր առաջ: Նավը Ռումինիա է տեղափոխել հացահատիկ, որից հետո հեռացել էր նավահանգստից, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նա կրկին վերադարձել է Կոնստանցայի նավահանգիստ: