Ռումինիայում կանցկացվեն «Ծովային վահան 2023» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցի նաեւ Վրաստանը
Ռումինիայում կանցկացվեն «Ծովային վահան 2023» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցի նաեւ Վրաստանը

Ռումինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորավարժություններին կմասնակցի ավելի քան 3000 զինվորական 12 երկրներից։ Սա Ռումինիայի ռազմածովային ուժերի կողմից այս տարի նախատեսված ամենաբարդ ուսումնական միջոցառումն է։

Ռումինիայի ռազմածովային ուժերի ավելի քան 30 ռազմանավ, Բուլղարիայի նավատորմի երկու ռազմանավ, 14 ինքնաթիռ Ֆրանսիայից, Ռումինիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Թուրքիայից, 15 արագընթաց նավ և ազգային պաշտպանության համակարգի ինստիտուտների պարեկային նավ, 57 ռազմական մեքենա և այլ մարտական կարողություններով, զորավարժությանը կմասնակցեն քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության մասնագետներ, ինչպես նաև հետևակային և ռազմական դեսանտայինների դասակ։

Ռումինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորավարժությունները կնպաստեն տարածաշրջանային և միջազգային մակարդակով Ռումինիայի նախաձեռնությունների և շահերի առաջմղմանը, ինչպես նաև մասնակից ուժերի միջև համատեղելիության մակարդակի բարձրացմանը։ «Ծովային վահան»՝ դաշնակից ուժերի պատրաստման համար նախատեսված համալիր հայեցակարգ, որը Ռումինիան ներկայացրել է 2016 թվականին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Հարավարևելյան Եվրոպայի եզրին անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու նպատակով։

Զորավարժությունները կսկսվեն մարտի 20-ին և կավարտվեն ապրիլի 2-ին։