Ռումինիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Ռումինիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլը տեղի է ունենում ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Գեորգե Սիմեոնի, որը առաջին փուլում զբաղեցրել էր առաջին տեղը՝ հավաքելով ձայների 40.94%-ը և անկախ թեկնածու՝ Բուխարեստի գործող քաղաքապետ Նիկոսոր Դանի միջև, որը առաջին փուլում ստացել էր ձայների 20.99%-ը։
Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին և կփակվեն ժամը 21:00-ին։ Բացի այդ, արտասահմանում բնակվող ռումինացիները հնարավորություն ունեն քվեարկելու ուրբաթ օրվանից։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մի քանի օր առաջ անցկացված հարցումները ցույց տվեցին, որ թեկնածուներն ունեն մոտավորապես հավասար աջակցություն։ Սակայն, պետք է նշել, որ այս հարցումները հաշվի չեն առել սփյուռքի ձայները։ Տեղացի փորձագետները նշում են, որ նախագահական ընտրությունների արդյունքը կախված կլինի ընտրողների մասնակցությունից և արտերկրում բնակվող ռումինացիների ձայներից։
Հիշեցնենք, որ Ռումինիայում նախագահական ընտրությունները նույնպես անցկացվել են 2024 թվականի նոյեմբերին։ Ընտրություններում հաղթել է անկախ աջակողմյան թեկնածու Կալին Գեորգեսկուն, սակայն Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարել են, որ արդյունքները չեղյալ համարելու որոշումը հիմնված է հետախուզական փաստաթղթերի վրա, որոնք հաստատում են Ռուսաստանի ազդեցությունը ընտրությունների առաջին փուլի վրա։