Ռումինիայի վարչապետը Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ հաստատել է իր աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը
Ռումինիայի վարչապետը Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ հաստատել է իր աջակցությունը Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը

Ռումինիան Վրաստանի՝ եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման աջակիցն է և այդ ուղղությամբ աջակցությունը ապագայում նույնպես շարունակելու է,-այս հայտարարությունը Կլաուս Իոանիսը արել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, Մամուկա Բախտաձեն ընդգծել է Ռումինիայի, որպես Եվրամիության խորհրդի ապագա նախագահ երկրի աջակցության դերը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ռումինացի գործընկերոջը, Եվրամիության դիտորդական առաքելությունում մեծաքանակ ներկայացուցիչներ ունենալու համար:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթնաժողովի արդյունքներին և ապագա հեռանկարներին:

«Կողմերը դրական են գնահատել երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների զարգացումը և ընդգծել տարբեր ոլորտներում հնարավորությունների առավելագույնս օգտագործելու հնարավորությունը»,-ասված է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: