Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ռուսական անօդաչու թռչող սարք է կործանվել Ռումինիայի տարածքում
Ռուսական անօդաչու թռչող սարք է կործանվել Ռումինիայի տարածքում, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռումինիայի պաշտպանության նախարարությանը։
Ռումինիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքեր են օգտագործել ռումինական սահմանի մոտ գտնվող ուկրաինական քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 1-ի սահմաններում։
Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ջոկատներ և Պաշտպանության նախարարության խմբեր, որոնք հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի բեկորներ։
Զոհերի կամ վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։