Ռումինիայի նախագահի հայտարարության համաձայն՝ ռումինական F-16-ը երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարք է խոցել առաջին անգամ, և մասնագետները հետազոտում են տարածքը՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար

13:52, 24.07.2026

Ռումինական F-16-ն առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ին,— այս մասին սոցիալական ցանցում գրել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։

Ինչպես նշել է Ռումինիայի նախագահը, դեպքը տեղի է ունեցել չբնակեցված տարածքում, ուստի օդաչուն կարողացել է կրակ բացել առանց որևէ ռիսկի։

«Համապատասխան գերատեսչությունների մասնագետների խմբերն այժմ հետազոտում են տարածքը՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,— հայտարարել է Նիկուշոր Դանը։

Մինչ այդ, մայիսի 29-ին, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ժամանակ, անօդաչու թռչող սարքը Ռումինիայի Գալաց քաղաքում բախվել էր 10-հարկանի բնակելի շենքի։ Արդյունքում երկու մարդ տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ 70 մարդ էվակուացվել (տարհանվել) էր։

Նմանատիպ