Ռումինիան Ուկրաինային կփոխանցի «Patriot» համակարգը

17:53, 20.06.2024

Ռումինիան Ուկրաինային կհանձնի իր պատկանող չորս Patriot համակարգերից մեկը։ Որոշումն ընդունել է երկրի պաշտպանության բարձրագույն խորհուրդը։

Ինչպես նշվում է Խորհրդի հայտարարության մեջ, որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակի զգալի վատթարացումը։

Ռումինիան բացատրում է, որ «Պետրիոտը» Կիևին կհանձնեն պայմանով, որ ռազմավարական գործընկերների հետ բանակցությունների արդյունքում Ռումինիան ստանա նմանատիպ այլ պաշտպանական համակարգ։

Նմանատիպ