«Ռթվելի 2020»-ի շրջանակներում Կախեթիում վերամշակվել է 247 հազար տոննա խաղող
Գինու ազգային գործակալության տվյալներով, Կախեթիում խաղողի բերքի հիմնական մասն արդեն պահեստավորված է: Հոկտեմբերի 5-ի տվյալներով, «Ռթվելի 2020»-ի շրջանակներում վերամշակվել է 247 հազար տոննա խաղող: Այգեպանների ընդհանուր եկամուտը կազմում է 260 միլիոն լարի:
Գործակալության փոխանցմամբ, այսօրվա տվյալներով խաղողը գինու արտադրամասերին հանձնել է մոտ 24 հազար այգեպան: Մեծ քանակությամբ խաղող է հավաքվել Գուրջաանիում՝ 74 հազար տոննա, Կախեթիի այլ մունիցիպալիտետներում հետևյալ պատկերն է. Ղվարելի՝ 60 հազար տոննա, Թելավի՝ 40 հազար տոննա, Սիղնաղի՝ 21 հազար տոննա, Սագարեջո՝ 17 հազար տոննա, Լագոդեխի՝ 16 հազար տոննա, Ախմետա՝ 11 հազար տոննա և Դեդոփլիսծղարո՝ 7,4 հազար տոննա:
Վերամշակված խաղողից 166 հազար տոննան ռքածիթելի է, 68 հազար տոննան սափերավի, չորս հազար տոննան Կախուրի մծվանե տեսակն է, իսկ մնացածը այլ տեսակի խաղողներ:
Ռթվելիի սկսվելուց առ այսօր, խաղողի վերամշակման գործընթացին մասնակցել է 186 ընկերություն: Ընթացիկ տարում, համավարակի հետևանքով տուժած խաղողագործության և գինեգործության բնագավառին աջակցելու համար, Վրաստանի կառավարության որոշմամբ, «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» խաղողատեսակները կսուբսիդավորվեն: Սուբսիդիա կստանա գինու ընկերությունը, որը կգնի և կվերամշակի Կախեթիի շրջանի առվազն 1000 տոննա «ռքածիթելա» և «կախուրի մծվանե» խաղողը»,- հայտարարում են գործակալությունում:
Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: