«Ռթվելի 2020»-ի շրջանակներում Կախեթիում վերամշակված է մոտ 40 հազար տոննա խաղող. Գինու ազգային գործակալություն
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, սեպտեմբերի 14-ի տվյալներով, «ռթվելի 2020»-ի շրջանակներում, Կախեթիի տարածաշրջանում վերամշակվել է մինչև 40 հազար տոննա տարբեր տեսակի խաղող: Այդ թվում 28 հազար տոննա Ռքածիթելի, 8 հազար տոննա Սափերավի, 1,3 հազար տոննա Կախուրի մծվանե և այլն:
Գործակալության տվյալներով, խաղողի վերամշակման օրեկան ցուցանիշը կազմում է 8-9 տոննա, ինչը նշանակում է, որ այս փուլում Կախեթիի տարածաշրջանում խաղողահավաքը մտել է ակտիվ փուլ: Խաղողի վերամշակման գործընթացին արդեն մասնակցում է 40 գործարան:
Այս տարի, COVID-19 համավարակի արդյունքում տուժած խաղողագործության-գինեգործության ոլորտին օժանդակելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, սուբսիդավորվելու է Ռքածիթելի և Կախուրի մծվանե տեսակի խաղողը: Սուբսիդիան կստանա գինու ընկերությանը, որը գնելու և վերամշակելու է Կախեթիի տարածաշրջանում քաղած առնվազն 1000 տոննա Ռքածիթելի կամ Կախուրի մծվանե խաղողի տեսակները: Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: