«Ռթվելի 2020»-ի շրջանակներում, Կախեթիում վերամշակված է մոտ 19 հազար տոննա խաղող
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, Կախեթիում ռթվելին ընթանում է առանց խոչընդոտների:
Սեպտեմբերի 11-ի տվյալներով, Կախեթիի տարածաշրջանում վերամշակվել է մինչև 19 հազար տոննա տարբեր տեսակի խաղող: Այդ թվում 12,3 հազար տոննա Ռքածիթելի, 3,8 հազար տոննա Սափերավի, 1,1 հազար տոննա Կախուրի մծվանե և այլն:
Գործակալության տվյալներով, այս փուլում խաղողահավաքի համակարգող շտաբում արդեն գրանցվել է ավելի քան 215 գինեգործական ընկերություն, իսկ գործընթացին արդեն մասնակցում է 50 գործարան:
«Այս փուլում խաղողի վերամշակման օրեկան մշակման ցուցանիշը հասել է 3,5 հազար տոննայի, ինչը նշանակում է, որ Կախեթիում ռթվելին մտել է ակտիվ փուլ: Խաղողահավաքն այս փուլում ակտիվ ընթանում է Թելավում և Սագարեջոյում, ինչպես նաև Կախեթիի այլ մունիցիպալիտետներում:
Այս տարի, COVID-19 համավարակի արդյունքում տուժած խաղողագործության-գինեգործության ոլորտին օժանդակելու նպատակով, Վրաստանի կառավարության որոշմամբ, սուբսիդավորվելու է Ռքածիթելի և Կախուրի մծվանե տեսակի խաղողը:
Սուբսիդիան կստանա գինու ընկերությանը, որը գնելու և վերամշակելու է Կախեթիի տարածաշրջանում քաղած առնվազն 1000 տոննա Ռքածիթելի կամ Կախուրի մծվանե խաղողի տեսակները: Միևնույն ժամանակ, ամեն կիլոգրամի համար ընկերությունները գյուղացուն վճարելու են առնվազն 0,80 լարի, որի համար սուբսիդիայի տեսքով մեկ կիլոգրամի համար կստանան 0,30 լարի: