Ռուսաստանը տեսավ, որ բռնի ուժով չի կարող մեզ հաղթել և որոշեց ներսից ապակայունացնել. Պորոշենկո
Ռուսաստանը տեսավ, որ բռնի ուժով չի կարող մեզ հաղթել և որոշեց ներսից ապակայունացնել. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահը արձագանքել է երեկ, Կիևի կենտրոնում զարգացած իրադարձություններին:

Պետրո Պորոշենկոն Լվովում, Ուկրաինայի զինված ուժերի օրվա կապակցությամբ անցկացված միջոցառմանը ելույթ է ունեցել խոսքով:

«Այժմ, երբ Ռուսաստանը տեսել է, որ բռնի ուժով ոչ մի բան չի կարող մեզ հետ անել, որոշել է ետևից խփել և ներսից ապակայունացնել Ուկրաինան: Բազմիցս ասել եմ, որ Մոսկվայում ջանք և գումար չեն խնայում: Դժվար է ինձ զարմացնել, սակայն այն, ինչ երեկ տեսավ ամբողջ Ուկրաինան, բոլորին գցեց շոկի մեջ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Պետրո Պորոշենկոն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել անվտանգության ծառայությանը և դատախազությանը՝ աշխատանքի և պետական շահերի պաշտպանության համար: