Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակը», արարողությունը՝ Էյֆելյան աշտարակի վրա
Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակը», արարողությունը՝ Էյֆելյան աշտարակի վրա

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կստանա «Ոսկե գնդակը», որը շնորհում է France Football պարբերականը: ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհիհ լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած Ռոնալդուն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի ոչ պաշտոնական մրցանակը կստանա Փարիզի Էյֆելյան աշտարակի վրա, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո մեկ օր անց:

2008 թվականից այս մրցանակին արժանացել են միայն Ռոնալդուն ու «Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին: Անցած տարի մրցանակը ստացել է Ռոնալդուն:

Թողնել մեկնաբանություն