«Ռոյթերզ» – Թուրքիայի կառավարությունը դատապարտել է խանութների 24-ժամյա զանգվածային բոյկոտի մասին ընդդիմության կոչը՝ որպես դիվերսիայի փորձ
Թուրքիայի կառավարությունը դատապարտել է ընդդիմության կոչը՝ 24-ժամյա զանգվածային բոյկոտել խանութները՝ որպես դիվերսիայի փորձ, հայտնում է Reuters-ը։
Ի նշան համերաշխության Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ փոխկապակցված կամ աջակցող ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները: Սակայն այսօր այս կոչն էլ ավելի մեծ մասշտաբներ է ստացել, եւ քաղաքացիներին խնդրել են մի ամբողջ օր ընդհանրապես առեւտուր չանել։
Առևտրի նախարար Օմեր Բոլատի խոսքով, նման բոյկոտը սպառնում է երկրի տնտեսական կայունությանը և մեղադրում է այս կոչի հեղինակներին կառավարությանը տապալելու փորձի մեջ։
Reuters-ը գրում է, որ Թուրքիայի տնտեսությունը բազմամյա ճգնաժամի մեջ է՝ ապրելու ռեկորդային բարձր ծախսերով և արժույթի արժեզրկմամբ, փետրվարին գնաճը հասել է 39%-ի։