«Ռոյթերզ»- Սիրիայի բանակի ղեկավարը սպաներին ասել է, որ նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա ավտորիտար իշխանությունն ավարտվել է
«Ռոյթերզ»- Սիրիայի բանակի ղեկավարը սպաներին ասել է, որ նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա ավտորիտար իշխանությունն ավարտվել է

Սիրիայի բանակի հրամանատարությունը սպաներին տեղեկացրել է, որ նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա ավտորիտար իշխանությունն ավարտվել է։ Այս տեղեկությունը հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով սիրիացի սպաներից մեկի վրա։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ապստամբները մտել են Դամասկոս։ Ըստ ապստամբների՝ Բաշար Ասադը լքել է մայրաքաղաքն ու ինքնաթիռով թռել անհայտ ուղղությամբ։

Բացի այդ, ապստամբները հայտարարել են, որ ազատ են արձակել բանտարկյալներին Սեդնայա բանտից, որը Դամասկոսի արվարձանում ամենամեծ ռազմական բանտն է, որտեղ սիրիական կառավարությունը հազարավոր մարդկանց է պահել:

Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել սիրիացի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ։