«Ռոյթերզ» – Կանադայի վարչապետը, ամենայն հավանականությամբ, այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին

11:47, 06.01.2025
Canadian Prime Minister Justin Trudeau delivers remarks on recent developments in Israel ahead of the annual Press Gallery Dinner in Ottawa, Ontario, on Saturday. Spencer Colby/The Canadian Press/AP

Canadian Prime Minister Justin Trudeau delivers remarks on recent developments in Israel ahead of the annual Press Gallery Dinner in Ottawa, Ontario, on Saturday. Spencer Colby/The Canadian Press/AP

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատրաստվում է հրաժարական տալ, գրում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով անանուն աղբյուրի վրա։

Ինչպես գրում է «Reuters»-ը, Թրյուդոն հավանաբար այսօր կհայտարարի այս որոշման մասին եւ ինը տարի իշխանությունից հետո կլքի Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնը։

Ավելի ու ավելի շատ լիբերալ պատգամավորներ, որոնք մտահոգված են հարցման բացասական արդյունքներով, հրապարակայնորեն կոչ են արել Թրյուդոյին հրաժարական տալ, ասել է աղբյուրը:

Ջասթին Թրյուդոն Լիբերալ կուսակցության առաջնորդ դարձավ 2013 թվականին, երբ կուսակցությունը խորը ճգնաժամի մեջ էր և իր պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց Համայնքների պալատի երրորդ տեղում։

Նմանատիպ