«Ռոյթերսի» տեղեկությամբ, «թվիթերը» ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական էջը Ջո Բայդենին կփոխանցի հունվարի 20-ին
«Թվիթերը» ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական էջը Ջո Բայդենին կփոխանցի հունվարի 20-ին
Այս մասին տեղեկությունը տարածում է «ռոյթերս» գործակալությունը:
Խոսքե վերաբերում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական էջին, այլ ոչ թե ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի անձնական «թվիթերի» էջին:
«Թվիթերը» ակտիվորեն պատրաստվում է Սպիտակ տանը էջի փոխանցման համար, որը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին: Ինչպես դա տեղի ունեցավ 2017 թվականին իշխանության փոխանցման ժամանակ, այս գործընթացը նույնպես տեղի է ունենում ազգային արխիվների և տվյալների գործակալության հետ սերտ խորհրդակցությունների ֆոնին», – «ռոյթերսին» հայտնել է ասաց ընկերության ներկայացուցիչը:
Ինչպես հայտարարում են «թվիթերի» գլխավոր գրասենյակում, ընկերությունը նոր վարչակազմին հնարավորություն կտա մուտք ունենալ Սպիտակ տան, առաջին տիկնոջ և փոխնախագահի պաշտոնական կայքեր:
«Ռոյթերսը» գրում է, որ Ջո Բայդենը, որին նախագահական ընտրություններում հաղթող են անվանել երկու շաբաթ առաջ, իր իրավասությունների կատարումը սկսելու է հունվարի 20-ին, սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի խոստովանել պարտությունը և բողոքարկում է ընտրությունների արդյունքները: