Ռոյթերսի փոխանցմամբ՝ ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթը ևս 30 օրով ազատվել է ԱՄՆ պատժամիջոցներից
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է ևս 30 օրով ազատել ծովային ճանապարհով տեղափոխվող ռուսական նավթը պատժամիջոցներից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Նախկին լիցենզիան, որը ազատում էր ռուսական նավթի մի մասը պատժամիջոցներից, լրացել է մայիսի 16-ին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել։
Տեղեկատվության համար՝ Վաշինգտոնը մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանի հետ պատերազմի պատճառով սկսված վառելիքային ճգնաժամի ֆոնին։
Երկրորդ անգամ երկարաձգվել է այն ժամկետը, որի ընթացքում ԱՄՆ-ն թույլ էր տալիս երրորդ երկրներին գնել ռուսական նավթ։