Ռոյթերս - Վլադիմիր Պուտինը պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի Դոնբասից, ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից, պահպանի չեզոքություն և արևմտյան զորքերը դուրս պահի երկրից
Վլադիմիր Պուտինը պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի Դոնբասի շրջանից, ՆԱՏՕ-ին անդամակցելու իր նկրտումներից, պահպանի չեզոքություն և թույլ չտա արևմտյան զինվորականների մուտքը երկիր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Ինչպես նշում է հրատարակությունը, նրանք մանրամասն տեղեկություններ են ստացել Կրեմլի առաջարկի մասին։
Երեք աղբյուրների համաձայն, իր նոր առաջարկով Ռուսաստանի նախագահը կրկին պահանջում է, որ Ուկրաինան ամբողջությամբ լքի Դոնբասի այն մասերը, որոնք ներկայումս վերահսկում է Կիևը։ Դրա դիմաց Մոսկվան կդադարեցնի մարտերը Զապորոժիեի և Խերսոնի ներկայիս առաջնագծում։
Բացի այդ, ըստ Reuters-ի, Մոսկվան պատրաստ է վերադարձնել Խարկովի, Սումիի և Դնեպրոպետրովսկի փոքր մասերը, որոնք ներկայումս վերահսկում է։
Հրապարակումը գրում է, որ վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանը վերահսկում է Դոնբասի 88%-ը և Խերսոնի և Զապորոժիեի մոտ 73%-ը։