Ռոյթերս - Վենեսուելայի կառավարությունը մեղադրում է Վաշինգտոնին «բացահայտ գողության» մեջ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ կալանավորել է պատժամիջոցների տակ գտնվող նավթատարը
Վենեսուելայի կառավարությունը մեղադրել է Վաշինգտոնին «բացահայտ գողության» մեջ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավ, հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ երկիրը «կպաշտպանի իր ինքնիշխանությունը, բնական պաշարները և ազգային արժանապատվությունը բացարձակ ուժով» և կդատապարտի նավթատարի բռնագրավումը միջազգային մարմինների առջև։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել է նավթատար։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա երբևէ բռնագրավված ամենամեծ նավթատարն է։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ միջադեպը բարձրացրել է նավթի գները և էլ ավելի է սրել լարվածությունը Վաշինգտոնի և Կարակասի միջև։ Աղբյուրները նշում են, որ գործողությունը ղեկավարել է ԱՄՆ ափային պահպանությունը։ Սակայն պարզ չէ, թե որ դրոշի ներքո է բռնագրավվել նավթատարը կամ որտեղ է տեղի ունեցել միջադեպը։