«Ռոյթերս» – «Ryanair» ավիաընկերությունը փակում է Բերլինի բազան և 50%-ով կրճատում թռիչքները:
«Ryanair» ավիաընկերությունը փակում է Բեռլինի բազան և 50%-ով կրճատում թռիչքները։ Այս մասին գրում է «Reuters»-ը։
Եվրոպայի խոշորագույն ցածրբյուջետային ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, հայտարարել է, որ կփակի Բեռլինում գործող բազան և ձմեռային սեզոնին 50%-ով կկրճատի դեպի Գերմանիա թռիչքների քանակը։
Ավիաընկերության պարզաբանմամբ՝ որոշման պատճառը բարձրացված վճարներն ու հարկերն են։ Ընկերության տվյալներով՝ Բեռլինում տեղակայված բոլոր յոթ ինքնաթիռները կտեղափոխվեն ավելի ցածր ծախսեր ունեցող եվրոպական օդանավակայաններ, այդ թվում՝ Շվեդիա, Սլովակիա, Ալբանիա և Իտալիա։
Միաժամանակ, տարածված տեղեկատվության համաձայն, Բեռլինում աշխատող օդաչուներն ու բորտուղեկցորդները ծանուցում են ստացել, որ բազայի փակումը նախատեսվում է հոկտեմբերի 24-ից։
Ավիաընկերությունը հայտարարում է, որ բոլոր աշխատակիցները հնարավորություն կունենան այլընտրանքային աշխատանքային դիրքեր ստանալ ընկերության եվրոպական ցանցում։ Այս ֆոնին Գերմանիայի կառավարությունը հաստատել է պլան, ըստ որի՝ հուլիսից օդային հաղորդակցության հարկը կնվազի և կվերադառնա 2024 թվականի մայիսի մակարդակին։