Ռոյթերս. Ռումինիան կարող է համագործակցել Ուկրաինայի հետ՝ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նոր պաշտպանական մեխանիզմի շրջանակներում
Ռոյթերս. Ռումինիան կարող է համագործակցել Ուկրաինայի հետ՝ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նոր պաշտպանական մեխանիզմի շրջանակներում

Ռումինիան կարող է համագործակցել Ուկրաինայի հետ՝ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար՝ որպես ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նոր պաշտպանական մեխանիզմի մաս, հաղորդում է Reuters-ը։

Ըստ տեղեկությունների՝ Ռումինիան ձգտում է այս հարցում գործընկերություն հաստատել Ուկրաինայի հետ։ Սակայն, աղբյուրը նշել է, որ երկրին անհրաժեշտ կլինի առնվազն յոթ տարի՝ բազմաշերտ ՀՕՊ համակարգ ստեղծելու համար։

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ ունեն 650 կիլոմետրանոց ցամաքային սահման։ Վերջին երկու տարիների ընթացքում, երբ Ռուսաստանը սկսեց հարձակվել Կիևի նավահանգիստների վրա Ռումինիայի մոտ, անօդաչու թռչող սարքերի բեկորներ ընկել են երկրի տարածքում առնվազն 20 անգամ։