Ռոյթերս. Ջեյ Դի Վենսը կայցելի Հունգարիա խորհրդարանական ընտրություններից առաջ
ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հունգարիա՝ երկրի առաջիկա ընտրություններից առաջ,- Reuters-ին հայտնել է անանուն աղբյուրը։
Գործակալության տվյալներով՝ Ջեյ Դի Վենսը կայցելի Հունգարիա՝ ապրիլին նախատեսված երկրի խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ Վիկտոր Օրբանին իր աջակցությունը հայտնելու համար։
Վենսի Հունգարիա այցի ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։ ԱՄՆ փոխնախագահի ծրագրերը կարող են փոխվել, և նրա ներկայությունը Վաշինգտոնում կարող է անհրաժեշտ դառնալ Պարսից ծոցի պատերազմի պատճառով։
Ինչպես հայտնի է, Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի 12-ին։ Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ աջակցեց Վիկտոր Օրբանին՝ ընտրություններից առաջ։