Ռոյթերս. Իրանի իշխանությունները Թեհրանում պաշտպանական թունել են կառուցում
Իրանի իշխանությունը Թեհրանում պաշտպանական թունել է կառուցում։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով տեղական լրատվամիջոցների վրա։
Թունելը կտեղակայվի քաղաքի կենտրոնում և կկապի Թեհրանի մետրոպոլիտենը Իմամ Խոմեյնիի հիվանդանոցին՝ ապահովելով ստորգետնյա ուղիղ մուտք դեպի բուժհաստատություն։
«Երկրում առաջին անգամ Թեհրանում պաշտպանական հնարավորություններով թունել է կառուցվում»,- «Tasnim» գործակալությանը հայտնել է Թեհրանի քաղաքային խորհրդի տրանսպորտի վարչության ղեկավարը։
Անցյալ ամիս Իսրայելը պատասխան ավիահարվածներ հասցրեց Իրանին։ Հարվածների թիրախը եղել է Թեհրանում և երկրի արևմուտքում տեղակայված ռազմակայանը և այլ օբյեկտներ։