Ռոյթերս - Իրաքի հյուսիսում, Քիրքուք քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի «Շահդ Ալ-Շաաբի» երեք մարտիկ, վիրավորվել՝ վեցը
Իրաքի հյուսիսում, Քիրքուք քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի «Շահդ Ալ-Շաաբի» երեք մարտիկ, վիրավորվել՝ վեցը,- այս մասին հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով Իրաքի ժողովրդական կենտրոնացման ուժերին։
Նախկին կիսառազմական կոալիցիան, որն այժմ Իրաքի կանոնավոր զինված ուժերի մաս է կազմում, հարձակման համար մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին։
Ինչպես հայտնում է Ռոյտերը, հարձակումից հետո ծուխ է նկատվել Իրանի կողմից աջակցվող ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի շտաբի տարածքում։