Ռոյթերս – Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել արևելյան ափից
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել իր արևելյան ափից։ Այս մասին հայտնում է Ռոյթերսը՝ հղում անելով հարավկորեացի բարձրաստիճան պաշտոնյայի։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Փհենյանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Կորեական թերակղզում լարվածությունը սրելու մեջ և վերջին շաբաթվա ընթացքում փորձարկել է իր երկրորդ բալիստիկ հրթիռը։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն արձագանքել է միջադեպին։ Նրանք հայտարարել են, որ տեղական ժամանակով ժամը 15:00-ին Հյուսիսային Կորեայի Վոնսան քաղաքից բալիստիկ հրթիռի փորձարկում են հայտնաբերել։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է լուրը։ Ճապոնիայի հանրային հեռարձակողը հայտնել է, որ բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտուց դուրս։