Ռոյթերս – Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի մոտ գտնվող Քենեսկոֆ թաղամասում տեղի ունեցած ավազակախմբերի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինված անձինք թալանել են համայնքը՝ այրելով տներ և սպանելով բնակիչներին։
Քենեսկոֆ քաղաքի քաղաքապետի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում։
Ռոյթերսի հաղորդմամբ՝ վերջին տարիներին Քենեսկոֆը բազմաթիվ ավազակախմբերի հարձակումների վայր է եղել։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նշում են, որ քաղաքում զանգվածային սպանությունները, բռնաբարությունները և առևանգումները տարածված են։ Նրանք ասում են, որ հարձակումների պատճառով հազարավոր մարդիկ լքել են տարածքը։
Հրապարակման համաձայն՝ ավազակախմբերը վերահսկում են Հայիթիի մայրաքաղաքի մոտ 70%-ը։