«Ռոյթերս» - Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է Ուկրաինային հիմնական մարտական ​​տանկեր մատակարարել
«Ռոյթերս» - Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է Ուկրաինային հիմնական մարտական ​​տանկեր մատակարարել

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է Ուկրաինային հիմնական մարտական ​​տանկեր մատակարարել։ «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բեռլինում հայտարարել է Քրիստին Լամբրեխտը։

«Առայժմ ոչ մի երկիր չի մատակարարել արևմտյան հետևակի մարտական ​​մեքենաներ կամ հիմնական մարտական ​​տանկեր։ Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ Գերմանիան միակողմանի նման գործողություններ չի ձեռնարկի»,- ասել է Լամբրեխտը։