Ռոյթերս. Ընթացիք տարում Թուրքիան Ռուսաստանից նավթի ներկրումը կրկնապատկել է

15:47, 22.08.2022

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին Թուրքիան Ռուսաստանից նավթի ներկրումը կրկնապատկել է:

Տեղեկությունը տարածում է Ռոյթերս գործակալությունը։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Թուրքիա-Ռուսաստան առևտուրային հարաբերությունները հատկապես ակտիվացել է գարնանից հետո։ Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների ՝ Refinitiv-ի տվյալներով Ռուսաստանից Թուրքիա նավթի ներկրումը օրական 200 հազար բարելով ավելացել է , մինչդեռ մեկ տարի առաջ՝ նույն ժամանակահատվածում այն կազմում էր 98 հազար։

Հիշեցնենք. Անկարան ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածության պատճառով Թուրքիան Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժելու համար պատժամիջոցներ չի կիրառել:

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները օգոստոսի սկզբին հանդիպեցին և հայտարարեցին երկկողմ հարաբերությունների խորացման մասին, հատկապես տնտեսական ոլորտում։

Նմանատիպ