«Ռոյթերս» – Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսվել են հուլիսի 7-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսվել են հուլիսի 7-ին։ Հաղորդում է ռոյթերսը։
«Ես թույլատրել եմ այս ռազմական գործողությունը իմ նախագահական լիազորությունների շրջանակներում՝ ամերիկյան ժողովրդին և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերը պաշտպանելու համար», – ասվում է Թրամփի նամակում։
Հրապարակման համաձայն, նամակում Թրամփը վերանայում է իր ձեռնարկած քայլերը, «ներառյալ ապրիլի 7-ին հայտարարված երկշաբաթյա հրադադարը, ինչպես նաև իր վարչակազմի ջանքերը՝ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»։
Թրամփը նաև հիշատակում է հունիսի 17-ին Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Թրամփի խոսքով՝ Թեհրանը խախտել է համաձայնագիրը, երբ հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա, որից հետո նա հրամայել է վերսկսել Իրանի դեմ ռազմական հարվածները։
Ձեր տեղեկության համար, ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ պատերազմ հայտարարելու լիազորությունը պատկանում է Կոնգրեսին, այլ ոչ թե նախագահին։ Բացի այդ, Reuters-ը նշում է, որ ԱՄՆ տարբեր նախագահներ վաղուց ցանկանում էին կարճաժամկետ ռազմական գործողություններ սկսելու հրամաններ տալ առանց Կոնգրեսի նախնական համաձայնության՝ երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։