Ռոյթերս. ԱՄՆ-ն համաձայն է ապասառեցնել Իրանի ակտիվները
Ռոյթերս. ԱՄՆ-ն համաձայն է ապասառեցնել Իրանի ակտիվները

ԱՄՆ-ն համաձայն է ապասառեցնել Իրանի ակտիվները։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ում անունը չի նշվում, ընդգծել է, որ սա ԱՄՆ-ի կողմից լուրջ քայլ է բանակցությունների գործընթացում։

Այս փուլում ամերիկյան կողմը նշված հարցի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չի արել։

Ի գիտություն՝ Իրանը Իսլամաբադում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ սկսելու պայման էր սահմանել սառեցված ակտիվների ազատումը։