Ռոյթերս – ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները Նյու Յորքում քննարկում են Հորմուզի նեղուցը բացելու և ԱՄՆ-ի շրջափակումը վերացնելու փուլային համաձայնագիրը
Ռոյթերսը հաղորդում է, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները Նյու Յորքում քննարկում են Հորմուզի նեղուցը բացելու և ԱՄՆ-ի շրջափակումը վերացնելու փուլային համաձայնագիրը։
Ռոյթերսը, հղում անելով երկու իրանական և երկու արևմտյան դիվանագիտական աղբյուրների, գրում է, որ բանակցությունները բախվում են լուրջ խոչընդոտի, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ նախ հրաժարվել իր լծակներից։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ փակուղուց դուրս գալու ամենաիրատեսական ճանապարհը կլինի փուլային համաձայնագիրը. Իրանը կթույլատրի նավագնացությունը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակման վերացման և Թեհրանի կողմից սառեցված ակտիվներին հնարավոր հասանելիության դիմաց։
«Իրավիճակը լուծելու միջոցներից մեկը ճգնաժամը փուլ առ փուլ լուծելն է։ Առաջին քայլը կլինի շրջափակման վերացումը և Հորմուզի նեղուցի վերաբացումը», – ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։