Ռոյթեր. ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկում ավելի շատ կործանիչ ինքնաթիռներ

22:14, 17.06.2025

ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկում ավելի շատ կործանիչներ։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի համաձայն՝ խոսքը մասնավորապես վերաբերում է F-16, F-22 և F-35 տեսակի կործանիչներին։

Պաշտոնյաները նշում են, որ կործանիչները ունեն պաշտպանական բնույթ և նախատեսված են անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար։

Պենտագոնը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Նույն աղբյուրից «Ռոյթերը» հայտնում է նաև, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ն տեղակայի լրացուցիչ ռազմածովային նավեր Արևելյան Միջերկրականում, որոնք ունակ կլինեն խոցել բալիստիկ հրթիռներ։

Նմանատիպ