«Ռոյթեր» – Նորվեգիան առաջատար դեր է ստանձնում Եվրոպա բնական գազի մատակարարման հարցում, վերջին տվյալներով՝ երկիրը առաջ է անցել Ռուսաստանից

16:46, 25.08.2022

Նորվեգիան առաջատար դեր է ստանձնում Եվրոպա բնական գազի մատակարարման հարցում, վերջին տվյալներով՝ երկիրը շրջանցել է Ռուսաստանին, այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Նորվեգիայի էներգետիկայի նախարար Թիեր Ասլանդը հայտարարել է, որ երկիրը ծրագրում է բնական գազի արդյունահանումը պահպանել ներկայիս բարձր մակարդակի վրա։

«Մենք ակնկալում ենք, որ կկարողանանք պահպանել արտադրությունը ներկայիս մակարդակում մինչև 2030 թվականը»,- ասել է Ասլանդը։

Պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ Նորվեգիան պատրաստվում է ավելացնել բնական գազի արդյունահանումը ութ տոկոսով՝ 2021 թվականի ցուցանիշի համեմատ։

Երկիրը շրջանցեց Ռուսաստանին այն բանից հետո, երբ Ռուսաստանը կրճատեց գազի արտահանումը ի պատասխան պատժամիջոցների:

Նմանատիպ